Հունիսի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Սեւան-Երեւան մայրուղու մոտ` ծառից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ավելի ուշ նա բացատրությամբ նշել է, որ վնասվածքներն ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ հունիսի 28-ին, ժամը 01.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Խաչփար գյուղում ճանապարհի եզրաքարին բախվելու եւ գլուխը ղեկին հարվածելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: