Քաղաքացիների պատշաճ եւ անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 30-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ուղեւորատար տրանսպորտային միջոց: