«Մեծ ութնյակը» ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերության կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը։ «Մեծ ութնյակի» ԱԳՆ ղեկավարները, բարձրացնելով համաշխարհային հիմնախնդիրների հարցերը, նաեւ քննարկեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի թեման։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Կովկասում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի ակտիվ մասնակցությամբ՝ կայունացմանն ուղղված բոլոր ձգտումներին ու ջանքերին։ Տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ ենք անում միանալ չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ հումանիտար օգնության ծրագրերին աջակցելու աշխատանքներին։ Մենք աջակցում ենք տարածաշրջանային համագործակցություններին։ Այս համատեքստում էլ ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը։ Կովկասը խաղաղության եւ ծաղկման մեծ հնարավորություններ ունեցող տարածաշրջանն է»,- նշված է, Իտալիայի ԱԳՆ-ն պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ G8-ի,այն է՝"Մեծ ութնյակի", նիստը տեղի է ունեցել Իտալիայի Տրիեստում քաղաքում։ Խմբի կազմում են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Ռուսաստանը, Կանադան եւ Իտալիան։