Դոմինիկյան Հանրապետությունում Վատիկանի դեսպան՝ արքեպիսկոպոս Յուզեֆ Վեսոլովսկին մեղավոր է ճանաչվել երեխաների նկատմամբ սեռական բռնությունների համար եւ կարգալույծ է արվել:

Ինչպես հաղորդում են, սա առաջին նմանատիպ դեպքն է  Վատիկանի պատմության ընթացքում: Վեսելովսկին ամենալուրջ պատժին է արժանացել եկեղեցու սպասավորների համար եւ այլեւս չի կարող իր պարտականությունները կատարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախկին արքեպիսկոպոսը երկու ամիս ժամանակ ունի, որպեսզի բողոքարկի, այն դեպքում, եթե որոշումը չփոխվի, նա ստիպված կլինի Վատիկանի քրեական դատարանի առաջ կանգնել: Իր հերթին դատարանը կարող է Վեսոլովսկուն ազատազրկման դատապարտել մանկապղծության համար, ինչը նույնպես նախադեպ կդառնա երկրի պատմության մեջ:

2013թ.-ի սեպտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Դոմինիկյան Հանրապետությունում Հռոմի պապի դիվանագիտական ներկայացուցիչը գումարի դիմաց սեռական բնույթի հարաբերություններ է ունեցել անչափահաս տղաների հետ Սանտո-Դոմինգո պատմական կենտրոնում:

Սկանդալից հետո արքեպիսկոպոսը զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր եւ նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել:

Վեսոլովսկին հինգ տարի Դոմինիկյան Հանրապետությունում այդ պաշտոնին էր: Մինչ այդ նա աշխատում էի Կենտրոնական Ասիայի երկրներում, Հռոմի պապի ներկայացուցիչն էր Բոլիվիայում: