Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի բաժինի վարիչ Տաիր Մամեդլին հիշեցրել է Բաքվում հնարավոր երկրաշարժի մասին:
Ինչպես «ANS PRESS»-ին տված հարցազրույցում հայտնել է Մամեդլին, Ադրբեջանում սեյսմիկ ակտիվ մի քանի գոտի գոյություն ունի: Այդ տարածքներում հնարավոր են հուժկու երկրաշարժեր: «Մի շարք մասնագետների կարծիքով տվյալ տարածքներում պոտենցիալ էներգիա է դուրս մղվում: Սակայն, ինչպես երեւում է, կանխատեսումներն իրենց չեն արդարացնում: Այդ վայրերում պարբերաբար շարունակում են տատանումներ տեղի ունենալ: Սա վկայում է այն մասին, որ երկրաշարժերը չեն ենթարկվում օրինաչափություններին, դրանք անկանխատեսելի են: Սա բավական բարդ գործընթաց է: Սեյսմոլոգերը կարող են կանխատեսել միայն հուժկու երկրաշարժը(իրականում դեռ չկա հնարվոր չէ կանխատեսել երկրաշարժը՝ խմբ.)»:
Տ. Մամեդին նշել է, որ առավել վտանգավոր գոտիներն Ադրբեջանում Զագատալիից բացի Շամախին եւ Իսմաիլին են. «Բացի այդ, ամենավտանգավոր աղբյուրները Կասպից ծովում են: Այդ օջախներում տատանումները կարող են Բաքվում հուժկու երկրաշարժ առաջացնել: Ամենահզոր օջախը Աբշերոնից 50-60 կմ հեռավորության վրա է: Այն գտնվում է 60կմ հեռավորության վրա՝ 3035 կմ խորության վրա: Այստեղ գործընթացները կարող են հանգեցնել 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի»:





























