Ուկրաինայի հարավ-արեւելքում նորից անհանգիստ է: Հուլիսի 1-ի գիշերը Ուկրաինայի ուժայինների հրաձգությունների հետեւանքով Սլավյանսկի մերձակայքում փլվել է հեռուստաաշտարակը: Այս մասին Twitter-ում հայտնում են ականատեսները:
«Կարաչուն լեռան վրա հեռուստաաշտարակն է ընկել: Աշտարակի բարձրությունը 222 մ է: Պարանները պոկվել են ռումբերից: Բոլորը ողջ են», - գրում է INFOOPIR օգտվողը:
Արդեն հաղորդվել է, որ ավելի վաղ` հուլիսի 1-ի գիշերը, Ուկրաինայի նախագահը որոշում էր կայացրել հրադադարի ռեժիմի գործողությունը դադարեցնելու մասին: Ուժայիններին հրաման է տրվել ազատել Դոնեցկի եւ Լուգանսկի քաղաքները եւ ավանները ռուսամետ ակտիվիստներից:





























