Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խ.Աբովյանի անվան պուրակի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության տանիքից թիթեղյա կառուցատարրը ուժեղ քամուց թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են թիթեղյա կառուցատարրը:
***
Հունիսի 30-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ քամուց Երեւանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի տանիքի թիթեղը թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղյա կառուցատարրը (3 քմ):
***
Հունիսի 30-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 2ա շենքի տանիքի ծածկի թիթեղը ուժեղ քամուց թուլացել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել է թիվ 6 շենքի տանիքը:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են թիթեղյա ծածկը (1 քմ):
***
Հունիսի 30-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ քամին Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող թիթեղյա ցանկապատը շրջել է, որը խոչընդոտում է անցորդների երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարերը թիթեղները (30 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Հունիսի 30-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 4/2 շենքի 34-րդ բնակարանի պատուհանը քամուց ճոճվում է, հարվածում պատին, ինչից ապակիները (բնակիչը բացակայում է բնակարանից) կոտրվում թափվում են ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վնասված ապակին ապամոնտաժել են:





























