Ինդոնեզիայի Սահմանադրական դատարանի նախկին ղեկավար Ակիլ Մոխտարը ցմահ ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար, ինչը երկրում նմանատիպ հանցագործության համար երեւէ սահմանված ամենադաժան պատիժն է։
«Մեղադրյալը բարձրագույն ատյանի դատարանի ներկայացուցիչ է եղել։ Վերջինիս գործողությունները հանգեցրել են Սահմանադրական դատարանի հեղինակազրկմանը», - դատավորի խոսքերը մեջբերում է Jakarta Globe-ը, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
2010-2013թթ. Սահմանադրական դատարանը ղեկավարած Մոխտարը ձերբակալվել է անցյալ տարվա հոկտեմբերին կաշառքի ստացման եւ փողերի լվացման մեղադրանքով, ինչը Բանտեն նահանգում տեղական կառավարման մարմինների մի շարք ընտրություններում վիճելի արդյունքների հետ է կապված եղել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 53-ամյա դատապարտյալը իր գործողությունների արդյունքում յուրացրել է մոտ 5,4 մլն դոլար։ Ավել ուշ, քննության ընթացքում հայտնի է դարձել այլ նահանգներում օրենքի նախկին ներկայացուցչի կոռուպցիայում ներգրավման մասին։





























