Թողարկվել է «2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նոր արծաթե հուշադրամը:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը և հարգը  արծաթ՝ 9250

Քաշը՝ 20,0 գ

Տրամագիծը՝ 38,60 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Տպաքանակը՝ մինչև 5 000 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում: