Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում 34 թիրախի են հարվածել , հայտնում է Reuters-ը:

Օդուժը ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է իսրայելցի երեք առեւանգված դեռահասների սպանության համար:

Դեռահասներին առեւանգել էին հունիսին` Հորդանան գետի Արեւմտյան ափին: Հունիսի 30-ին Իսրայելը հայտարարել էր դեռահասների մահվան մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել էր կատարվածը՝ նշելով, որ սպանությունները պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ թշնամանքը խորացնելու նպատակ են հետապնդել: