ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը գլխավորել է Կորեայի ժողովրդական բանակի ուսումնական հրետանաձգային կայազորը երկրի արեւելյան մասում գտնվող Խվա կղզում։
Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության առաջնորդի կարծիքով, Խվա կղզին «առաջավոր բազա է արեւելյան ափամերձ հատվածի պաշտպանական համակարգում եւ ԿԺԲ-ի պահակախմբի առաջապահ ուղեկալ (Ճապոնական ծովում)»։
«Անհրաժեշտ է վերածել այն անառիկ ամրոցի եւ չխորտակվող նավի, որին չեն սարսափեցնի հակառակորդի հարձակումները», հանրապետության նախկին ղեկավարի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Կիմ Չեն Ինը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զինծառայողների քաղաքական եւ գաղափարախոսական դաստիարակության վրա, ինչպես նաեւ ուժեղացնել ռազմական պատրաստվածությունը, որպեսզի «ԿԺԴՀ ջրային տարածքներ հակառակորդի ներխուժման դեպքում կռվի ամենասկզբից ծովի հատակ ուղարկվեն թշնամի զինվորները», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։





























