Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է մոտակա ամիսներին տարածաշրջանի անկախության մասին հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Իրաքն առանց այդ էլ մասնատված է ներկայիս ճգնաժամի հետեւանքով, եւ չնայած մասնակցելու դրա խաղաղ կարգավորմանը մասնակցելու  քրդերի պատրաստակամությանը՝ ժողովրդի անկախության ձգտումը նրա բնական եւ անքակտելի իրավունքն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ ամիս սուննի զինյալները երկրի հյուսիսային մի շարք քաղաքներից դուրս էին շպրտել կառավարական  զորքերին, ինչը թույլ էր տվել քուրդերին մի քանի վիճելի եւ թույլ սահմանազատված տարածքներ անարգել զբաղեցենլ, այդ թվում՝ նավթով հարուտ Քիրքուքը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյախուն անուղղակիորեն խրախուսել էր Բարզանիին՝ կոչ անելով սուննի զինյալներին դիմադրելու համար ստեղծել անկախ քրդական պետություն։