Հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի արվեստի ստեղծագործություններում անպարկեշտ բառապաշարն արգելող օրենքը։
Փաստաթղթով արգելվում է գրականության եւ արվեստի ստեղծագործությունների հանրային կատարման, ժողովրդական ստեղծագործության թատերական ներկայացումներում, համերգներում եւ այլ տեսա-զվարճալի միջոցառումներում, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում եւ կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրության ժամանակ օգտագործել ոչ ցենզուր բառապաշար
Հեռուստատեսությունում, կինոյում, գրականությունում եւ լրատվամիջոցներում հայհոյանք օգտագործելու համար տուգանք նախատեսող օրենքը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից մայիսի 5-ին։ Տեսալսողական եւ տպագիր արտադրանքները (բացառությամբ ԶԼՄ-ների), որոնք պարունակում են ոչ ցենզուր հայհոյանքներ, կվաճառվեն միայն «ոչ ցենզուր հայհոյանք է պարունակում» նշումով հատուկ փաթեթով։
Պահանջների չկատարելու համար տուգանք է նախատեսվում։
Օրենքը նաեւ սահմանում է կինոնկարին վարձութային վկայական տալու արգելքը, եթե ֆիլմում օգտագործվում են ոչ ցենզուր հայհոյանքներ։





























