«Հայաստանի էլեկտրական ցանցերը» անհրաժեշտ է համարում իր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը: Այս մասին  հուլիսի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում:

Նա նշել է, որ ընկերությունում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է, ներառյալ հարկերը:

 «Կարծում եմ՝ այս ցուցանիշն այնքան էլ բարձր չէ: Կան օրինակներ, երբ որակավորված մասնագետներն ավելի բարձր են ստանում», -հայտարարել է Բիբինը:

Նա իր աշխատավարձի չափը չի հայտնել, բայց ասել է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Հիշեցնենք, 2014թ. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսված է բարձրացնել 3,5 դրամով (10-15%): Այս հարցը այս պահին քննարկվում է  ՀԾԿՀ նիստում: