«Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուզում է պատմության մեջ հիշվել որպես «արյունարբու» Պյոտր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս մասին, ըստ Միրոնովի, վկայում է ժամանակավոր հրադադարը չեղյալ հայտարարելու եւ ահաբեկիչների վրա հարձակվելու մասին նրա որոշումը:
Միրոնովը նաեւ առաջարկել է վերահսկողության տակ վերցնել ՌԴ-ի եւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջեւ սահմանը եւ փախստականների համար հումանիտար միջանցք ապահովել:
«Չնայած եվրոպական երկրների, ԵԱՀԿ առաջնորդների կոչերին՝ կարծում եմ, որ ավել ճիշտ կլինի վերահսկողության տակ վերցնել ՌԴ-ի եւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջեւ սահմանը, ապահովել փախստականների համար հումանիտար միջանցք, ինչպես նաեւ կամավորների մուտքը եւ զինամատակարարումները:
Պետք է օգնել, քանի որ մարդասպանների եւ հանցագործների հետ պայմանավորվելն անօգուտ է», - նշել է քաղաքական գործիչը:





























