Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի քննարկմանը հրավիրվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երկու ակտիվիստներ: ՀԿԾՀ-ի նիստին զուգահեռ շենքի պատուհանների տակ հավաքվել են մի քանի տասնյակ ակտիվիստներ, ովքեր թմբկահարում եւ վանկարկում են «Ամո՛թ»:
Նկատելով, որ ակտիվիստների աղմուկը լսվում է անգամ երկրորդ հարկի փակ պատուհանից, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել է երկու ակտիվիստի հրավիրել ներս:
Հիշեցնենք, 2014թ. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսված է բարձրացնել 3,5 դրամով (10-15%): Այս հարցը այս պահին քննարկվում է ՀԾԿՀ նիստում:





























