Հիվանդանոցից, հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարոյի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, հիշյալ տնից բերման են ենթարկել 42-ամյա Կարինե Ս.-ին, որը խոստովանել է, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, նշված հասցեում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով վնասվածքներ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կարինե Ս.-ն ձերբակալված է: Նույն օրը, ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Կարոյի անձը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: