Քիչ առաջ երկու ակտիվիստներ, ովքեր ներս էին մտել՝ մասնակցելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլետրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող նիստին:
Նրանցից Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ ինքը առնվազն 12 ազատ աթոռ է հաշվել, իսկ ընդհանուր առմամբ դահլիճում մոտ 50 հոգու տեղ կա:
«Կլոունությամբ են զբաղվում, փոխանակ որոշում կայացնեն, մեկը մյուսին քրֆում ա, ՕԵԿ-ը նրան ա քրֆում, մյուսը՝ նրան: Կակոյ-նիբուդ կինը կանգնում ասում ա՝ լավ եմ արել, հկ-ներին կանչել եմ»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտավ հանձնաժողովի դահլիճ՝ իր խոսքով ստուգելու՝ արդյոք իսկապես դահլիճում ազատ տեղ կա: Դուրս գալուց հետո Օսիպյանն ասաց, որ ինքը ստուգել է՝ դահլիճում ընդհանրապես ազատ աթոռ չկա. սա սադրելու նոր մեխանիզմ է:
Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են թույլ տալ իրենց մասնակցել այս պահին ընթացող նիստին, որի ժամանակ քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, սակայն նրանց թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա:
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























