Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցել է Սենթ Լուիսում կայացած գրքի շուկային: Շուկային մասնակցել է նաեւ հայտնի թուրք գրող Նեդիմ Գյուրսելը, ով բնակվում է Ֆրանսիայում:
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Գյուրսելը Ազնավուրին նվիրել է իր վերջին՝ «Դերվիշների ցեղը» գիրքը: Ի պատասխան՝ Շառլ Ազնավուրը նրան նվիրել է իր «Ցածր ձայնով» գիրքը հետեւյալ մակագրությամբ. «Հանուն համատեղ ապագայի եւ ընկերության՝ չնայած մեր անցյալին։


























