Պետական պաշտոնյաները չեն մարսելու էլեկտրաէներգիայի թանկացումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին հրավիրված Վաղինակ Շուշանյանը: Հիշեցնենք, որ այս րոպեներին ակտիվիստներ են հավաքվել ՀԾԿՀ-ի շենքի մոտ, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը (տնային բաժանորդների համար 10%-ով, իսկ մնացածի համար՝ մինչեւ 15%): ՀԾԿՀ-ի նախագահի առաջարկությամբ դահլիճ էին հրավիրվել երկու ակտիվիստներ:

Նրացից մեկը՝  Վաղինակ Շահինյանը, հայտարարեց, որ քննարկումներին պետք է ներգրավվեին ոչ միայն կուսակցությունները, եւ նույնիսկ ոչ միայն գիտաարտադրական միավորումները, այլ նաեւ շարքային քաղաքացիները: «Ես գիտակրթական միավորումների հետ ոչ մի կապ չունեմ: Ես իմ գրպանի մասին եմ մտածում: Ես ուսանող եմ եւ խնամում եմ հաշմանդամ մորս: Չեմ վճարելու այդ գումարը: Եթե պետք լինի կոչնչացնեմ եւ կհարձակվեմ: Սակայն դուք այդ գումարը չեք ստանա: Եվ նույնիսկ ժողովրդին մատուցած ծառայությունների համար շքանշան եք ստացել, պարոն Նազարյան: Շնորհավորում եմ ծառայությունների համար», - հայտարարեց ակտիվիստը եւ լքեց դահլիճը: