Ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչները գերի են վերցրել «Գրոմադսկի TV»-ի լրագրողուհի Անաստասիա Ստանկոյին եւ նրա օպերատորին: Այս մասին հաղորդում է հեռուստաալիքի կայքը:

Նշվում է, որ լրագրողները ապօրինաբար ձերբակալվել են Լուգանսկի մարզում՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ:

«Հայտնի է, որ լրագրողներին տեղափոխել են Լուգանսկ եւ պահել նկուղային հարկում»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԼԺՀ-ի ներկայացուցիչների կողմից պաշտոնական հայտարարություններ այս միջադեպի առթիվ չեն եղել: