Բելց քաղաքի (Մոլդովայի հյուսիս) մունիցիպալ խորհրդի պատգամավոր-կոմունիստները քաղաքին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին հանրաքվե անցկացնելու պահանջով հռչակագիր են ընդունել: Այսպիսով, պատգամավորները իրենց անհամաձայնությունն են հայտնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

«Բելց քաղաքի մունիցիպալ խորհրդի կոմունիստների խմբակցությունը կսահմանի շրջանի իրավունքների ընդլայնման եւ քաղաքին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին օրենքի ընդունման հանրաքվեի անցկացման օրը», - պատգամավորներից մեկի խոսքը մեջբերում է «Ուկրինֆորմը»;

Կոմունիստական կուսակցության Քիշինեւի ղեկավարությունում Բելցի իրենց կոլեգաների հայտարարությունը դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել: Եվրոպամետ կառավարմանը կողմ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները «կոմունիստներին խորհուրդ են տվել ուշադրությամբ ուսումնասիրել օրենսդրությունը, քանի որ նրանց հայտարարությունը անջատողական տարրեր է պարունակում»:

Ավելի վաղ, նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել Մոլդովայի հարավային շրջաններում գտնվող Թարակլիիսկի շրջանի եւ Գագաուզյան ինքնավարության ներկայացուիցչները:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ուկրաինան, Վրաստանը եւ Մոդովան ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: