Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկանալը կհանգեցնի արտագաղթի նոր ալիքի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Եթե Հայաստանի էլեկտրահամակարգերին պետք են նոր ֆինանսներ, փորձեք այնպես անել, որ դ չվճարեն հասարակ մարդիկ: Հակառակ դեպքում թանկացումը շղթայական ռեակցիա առաջ կբերի՝ կթանկանա կյանքը եւ արտագաղթի նոր ալիք կսկսվի: Խնդրում եմ ձեզ գոնե հետաձգեք թանկացման մասին հարցի քննարկումը»,-հայտարարել է նա:
Ի պատասխան Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խնդրել է սակագնային վարչության պետ Գարեգին Բաղրամյանին հիշեցնել, թե ներկա սակագինը մեկ ամիս պահպանելը որքան է արժենում էներգահամակարգի վրա: «1,5 մլրդ դրամ»,-պատասխանել է Բաղրամյանը:
Արամ Կանուկայնն էլ արձագանքել է. «Փողերը վերցրեք Լֆիկ Սամոյից, նա կունենա»:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 3,85 դրամով:





























