Եվրամիության երկրների դեսպանների խորհուրդը Բրյուսելում հանդիպում կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչին:
Եվրամիությունը, հունիսի 30-ին ընդառաջ, պահանջել է մի շարք միջոցառումներ անկացնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում Եվրամիությունը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Խորհուրդը պահանջել է ուսումնասիրել իրավիճակը, եւ եթե պահանջվի, անհրաժեշտ որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի կեսին հայտարարել էր երկրի արեւելքում հրադադադարի մասին, որը գործեց մինչեւ հունիսի 30-ը, սակայն կողմերը պարբերաբար մեղադրել են մեկը մյուսին այն խախտելու մեջ: Հուլիսի 1-ին Պորոշենկոն հայտարարել է հրադադարի ավարտի մասին: Անմիջապես հետո ուժայինները հրետանային հարվածներ են ուղարկել Սլավյանսկի եւ Կրամոտորսկի կենտրոնների ուղղությամբ, գնդակոծել Սեմյոնովկա եւ Նիկոլաեւսկ գյուղական շրջանները, Կրասնոլիմանսկի շրջանի Յամպոլ քաղաքը:





























