Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Գազայի հատված, որպեսզի անձամբ ծանոթանա անկլավի բնակչության կյանքի պայմաններին։

«Գլխավոր քարտուղարը կայցելի իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածի ավերված մի շարք օբյեկտներ»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սպասվում է նաեւ, որ Մուսան բանակցություններ կվարի ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։ Արաբ բարձրաստիճան դիվանագետի նախատեսվելիք այցը շրջափակված անկլավ առաջինը կլինի։