Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սխալն այն էր, որ այն թշնամությունը նվազեցնելու եւ նորմալ երկխոսություն սկսելու նպատակով պետք է ոչ համաչափ պատասխաններ գտներ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին, մամուլի ասուլիսի հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ ատլանտյան քաղաքակրթությունը փող է, այստեղ ամեն ինչ գումարով է որոշվում, իսկ եվրոպական քաղաքակրթությունը բացարձակ տաբեր է վերջինիցս: «Եվրոպան ցանկանում է ազատվել դրանից. Եվրոպան փնտրում էր Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորություններ, քանի որ Ռուսաստանը եւս շրջափակված էր եղել այնպիսի ուժերով, որոնք հաղթել են «սառը պատերազմը»: Ուկրաինայում լարված իրավիճակ ստեղծեցին, որպեսզի խանգարեն դրան: Ամերիկյան քարոզչական մեքենան ինտենսիվ կերպով աշխատում է, որպեսզի Եվրոպայի բնակչությունը ոչ մի այլ բանի մասին չմտածի», - նշեց Աշոտ Մանուչարյանը, հավելելով, որ «Ուկրաինան այն վայրն է, որտեղ փորձում են թաղել Ռուսաստանին»:




























