Հունիսի ընթացքում, ընդհանուր առմամբ, Երեւանի տարբեր մարդաշատ վայրերում տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով ստացվել է շուրջ 1000 նամակ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացված հարցերն ու առաջարկները բազմոլորտ են: Դրանք ուսումնասիրվում եւ խմբավորվում են, որից հետո, ըստ ոլորտների, փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներ՝ հնարավոր լուծումներ տալու նպատակով:

«Ստացված բոլոր նամակները մեկ առ մեկ ընթերցվում եւ համապատասխան ընթացք են ստանում: Հարկ է նշել, որ քիչ չեն նաեւ դեպքերը, երբ քաղաքացին, իրազեկված չլինելով այս կամ այն հարցի վերաբերյալ, քաղաքապետարան է դիմում մեր լիազորություններից դուրս հարցերով: Նման դեպքերում եւս մենք արձագանքում ենք նամակին եւ քաղաքացուն համապատասխան օղակ ուղղորդում»,-ասվում է հաղորդագրությունում։