Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել. հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայաստանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է:

Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան»,-գրել է նա: