Բողոքի ակցիաներին մարդիկ են մասնակցում, որոնք ցանկանում են ոստիկանների հետ կոնֆլիկտ ստեղծել, որպեսզի հետո կարողանան եվրոպական պետություններից քաղաքական ապաստարան խնդրել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, էլէկրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Այստեղ մարդիկ կան, որ եկել են ոստիկանների հետ կոնֆլիկտ ստեղծեն, որ հետո ասեն՝ նրանց հանդեպ ոտնձգություն է անում ոստիկանը, հետապնդում է, որ կարողանան դիմել մի շարք եվրոպական պետությունների քաղաքական ապաստարան ստանալու համար»,- ասաց փոխոստիկանապետը:
Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը եւս սադրիչ է. «Դուք ինքներդ անցած անգամ ինձ ասացիք, որ ԱՄՆ-ում սադրիչ գործողություններ կատարելու դասեր եք անցել»:
Ստյոպա Սաֆարյանը դրան ի պատասխան ասաց. «Դուք հումորի զգացում չունեք»:




























