NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլինի հոդվածը, որը հրապարակվել է նրա բլոգում

«Ադրբեջանի նախագահ՝ կատակ բան չէ: Ալիեւն անցյալ շաբաթ Ստրասբուրգում ներկայացավ որպես գլուխգովան եւ կռվարար: Մյուսների համար նա չարագուշակ սպառնալիք է, նրանց համար, ովքեր  շարունակում են հարստանալ եւ ովքեր կարող են Կովկասում պատերազմ հրահրել: Առաջատար միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են, որ Ադրբեջանն իրավունք չունի նախագահել Եվրոպայի Խորհրդում:

Ինձ 30 վայրկյան տվեցին, որպեսզի Ստրասբուրգում ԵԽ նիստում նրան հարց տամ: Ես նրան հարցրեցի. «Ես հանդիպել եմ բլոգերների եւ լրագրողների, որոնց անհիմն մեղադրել եւ ազատազրկել են Ադրբեջանում: Ընտրությունները կեղծել են: Ձեր նախագահությունը կնշանակի՞, թե Ադրբեջանը ԵԽ մակարդակին կբարձրանա մարդու իրավունքների հարցում, թե Եվրոական միության չափանիշները հետ զրագացում կապրեն՝ հասնելով ձեր ողբալի մակարդակին»: Նա ափերից դուրս եկավ, ինչպես եւ իրեն ուղղված բարդ հարցերին պատասխանելից: Ինձ մեղադրեց ստի մեջ: Ի հավելում նրան, որ մինչ այդ խոսում էր իր երկրում մարդու իրավունքների հարցում տիրող կատարյալ իրավիճակի մասին, նա սկսեց հերքել այդ մեղադրանքները, որոնք ես կրճատ ներկայացրի:

Հնարավոր է Ալիեւը պետք է կարդա ԵԱՀԿ դիտորդների զեկույցը 2013թ.-ի ընտրությունների վերաբերյալ. «Հոկտեմբերի 9-ի ընտրություններում առկա էր մտքի, հավաքների եւ միավորումների ազատության սահմանափակում: Թեկնածուների եւ ընտրողների ահաբեկումների մասին հաղորդագրությունները ստվեր էին նետում ընտրական քարոզարշավի վրա: Լուրջ խնդիրներ էին նկատվում ընտրության օրվա բոլոր փուլերում, որոնք ընդգծում էին թերությունները ԵԱՀԿ շրջանակներում պարտավորությունների կատարման գործում:

Այդ ընտրությունները նախագահ Ալիեւը գնահատում էր որպես արդար: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով «Human Rights Watch»-ի տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է. «Դա հեգնանք է, երբ Ադրբեջանը նախագահում է մի կազմակերպությունում, որի սկզբունքները խախտում է: Եվրոպայի Խորհրդի ղեկավարությունը չպետք է բաց թողնի հնարավորությունը կոչ անել Ալիեւին ազատել մարդկանց, որոնք ճաղերի ետեւում են միայն նրա համար, որ իրենց կարծիքն են հայտնել»:

Ցավոք լրագրողների եւ բլոգերների ձերբակալությունները շարունակվում են: Ալիեւի կողմից զղջման նույնիսկ ակնարկ չկա: Նա հպարտանում էր, որ բոլոր 800 ցուցարար էր բողոքում իր ընտրվելու դեմ: Զարմանալի չէ, քանի որ մինչ այդ նրանց մահու չափ ծեծի էին ենթարկել Ալիեւի ոստիկանները: Ալիեւի նավթային հարստություններն օգտագործվում են աշխարհին գրավելու եւ իր բարերար լինելու մասին հավատացնելու համար: Անխուսափելի նրա ելույթն անցյալ շաբաթ բողոք էր պարունակում ընդդեմ ԵՄ անգործության Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Նրանք, ովքեր հետեւում են կոնֆլիտին մտահոգված են, որ նա, հնարավոր է, ռազմական նոր  գործողություններ է ծրագրում: Արյունահեղությունից խուսափելու մեր հույսը կայանում է նրանում, որ կոնֆլիկտը կմնա հավերժ սառեցված վիճակում»: