Հյուսիսային Կորեան փոքր հեռահարությամբ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի Կորեական թերակղզու արեւելյան ծովափից, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Նշվում է, որ դա հրթիռային փորձարկումների շրջանակում վեջինն է, որն իրականացվում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի` Սեուլ այցի նախօրեին:

Նախօրեին Հարարվային Կորեան մերժել էր ԿԺԴՀ-ի առաջարկը` լարվածությունը թուլացնելու վերաբերյալ, որի շրջանակում Սեուլը պետք է չեղյալ հայտարարեր ԱՄՆ-ի հետ ամենամյա զորավարժությունները:

Հունիսի 29-ին Հյուսիսային Կորեան  փոքր հեռահարությամբ եւս երկու հրթիռ էր արձակել, որի դեմ բողոքել էր Ճապոնիան:
ԿԺԴՀ-ն հաճախ է  փորձնական հրթիռներ արձակում՝ ինչպես իր ռազմական ներուժը կատարելագործելու, այնպես էլ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նկատմամբ իր դժգոհությունը արտահայտելու նպատակներով: