Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 200 ցուցարարի, որոնք մասնակցել են կենտրոնական բիզնես-թաղամասի նստացույցին` ժողովրդավարական բարեփոխումների պահանջով հանրահավաքից հետո:


Հուլիսի 1-ին 510 հազար ցուցարարներ երթի էին դուրս եկել Հոնկոնգի փողոցներում`  17 տարի առաջ Բրիտանիայի նախկին գաղութը Չինաստանին հանձնելու ժամանակներից ի վեր ամենազանգվածային ցույցի շրջանակում:
Նրանք պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ եւ ավելի շատ ինքնուրույնություն քաղաքի ղեկավարության ընտրություններին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չինացի առաջնորդները հասկացրել են, որ համընդհանուր ընտրություններ կմտցնեն, սակայն  պնդում են, որպեսզի թեկնածուներին ընտրելու վերջին խոսքն իրենց  վերապահվի:

Հոնկոնգը ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի կարգավիճակ էր ստացել 1997 թ., երբ կրկին ընդգրկվել էր Չինաստանի կազմում: