Ռուսաստանը պատրաստ է արտասահմանյան ծրագրերը փոխարինել հայրենական համարժեքով, ասվում է Պետդումայի գիտության եւ բարձր տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագծում, փոխանցում է gazeta.ru-ն:
Ռուսաստանցի պատգամավորները կարծում են, որ ամենադժվարը կլինի օպերացիոն համակարգեր եւ տարրական բազաներ ստեղծելը: Ըստ նրանց` գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելն իրատեսական է դառնում ռազմական եւ ռազմավարական ձեռնարկությունների աշխատողների կողմից ստացված մշակումներով, ինչպես նաեւ Linux ծածկագրով:
Բացի դրանից, հանձնաժողովի ներկայացուցիչները վստահ են, որ ավելորդ չի լինի նաեւ հարաբերությունների զարգացումն արտասահմանյան այլընտրանքային գործընկերների հետ, այդ թվում` չինաստանցի եւ հնդկաստանցի, ինչպես նաեւ ասիական այլ երկրների:
Ըստ պատգամավորների` ռուսաստանցի ծրագրավորողները նույնիսկ մասնակի չպետք է բացահայտեն իրենց ծածկագրերն արտասահմանյան ընկերություններին, քանի որ դա հնարավոր է դարձնում արտաքին միջամտությունը, օրինակ` DDoS-հարձակումները:




























