Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին ներողություն է խնդրել գնչուական երկու ընտանիքներից այն բանի համար, որ կառավարությունը նրանց բաժանել է իրենց երեխաներից, քանի որ վերջիններս կապուտաչյա եւ շիկահեր էին։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։ Վարչապետի հայտարարությունը հաջորդել է 134 էջանոց զեկույցին, որը վերաբերում էր 2013թ. ոստիկանության կողմից 2-ամյա աղջկան եւ 7-ամյա տղային բռնությամբ խլելուն։
Արդարադատության նախարար Ֆրենսիս Ֆիցջերալդը անձամբ է հանդիպել ընտանիքների հետ։
Իռլանդիայում երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Էմիլի Մորգանը եզրակացրել է, որ ոստիկանությունը բավական հիմք չի ունեցել երեխաներին ժամանակավորապես մանկատուն հանձնելու համար: Ըստ նրա` իրավիճակն ստեղծվել է եվրոպական հանրության անգրագիտության եւ նախապաշարումների պատճառով:
Ավելի վաղ նման իրադրություն էր ստեղծվել Հունաստանում, որտեղ գնչուական ընտանիքից խլել էին շիկահեր աղջնակի: ԴՆԹ-ի արդյունքները ցույց էին տվել, որ գնչուները նրան արյունակից չեն:





























