Բարեկամ պետությունների հավաքական պաշտպանության շրջանակում գործելու Ճապոնիայի պատրաստակամությունը մտահոգել է երբեմնի միլիտարիստական երկրի հարեւաններին:
ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը ճապոնացիներից պահանջել է հարգել անվտանգության ոլորտում հարեւանների ինքնիշխանությունն ու շահերը:
Հուն Լեյը նշել է, որ վերջերս Ճապոնիան հաճախ է պատմական հարցերին առնչվող միջադեպեր հրահրում, մյուս կողմից էլ չլսված քայլեր է ձեռնարկում ռազմական անվտանգության ոլորտում, ինչն էլ հանգեցնում է երկրի ռազմաքաղաքականության արմատական փոփոխության:
Չինաստանը դեմ է Ճապոնիայի կողմից այսպես կոչված «չինական սպառնալիքի» հորինմանը՝ երկրում քաղաքական գործընթացի առաջխաղացման նպատակով:
Միաժամանակ Հարավային Կորեայում Ճապոնիայի դեսպանատան դիմաց կայացել է բողոքի հակառազմական ակցիա:





























