Հուլիսի 2-ին Բեռլինում տեղի կունենա Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվի ուկրաինական ճգնաժամը։ Այդ մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարությանը։
Նախօրեին Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը իր գերմանացի կոլեգա Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցի ընթացքում խրախուսել էր բանակցությունները ԳՖՀ-ի մայրաքաղաքում վարելու առաջարկությունը։
«Բեռլինում հուլիսի 2-ին Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը ուղղված է իրավիճակը բանակցային ուղի վերադարձնելու ջանքերին այն ըմբռնուման շրջանակներում, որին հասել ենք հունիսի 30 հեռահար տեսաժողովի ընթացքում չորս պետությունների ղեկավարների հանձնարարությամբ», - նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։




























