Իրաքն ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցություն է պահանջում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժման գրոհայինների դեմ պայքարի համար: Հակառակ դեպքում, Վաշինգտոնում ԱՄՆ-ի դեսպան Լուքման Ֆեյլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները ստիպված կլինեն օգնություն խնդրել այլ երկրներից: Դիվանագետն ակնհայտորեն ակնարկել է Իրանին եւ Ռուսաստանին:

«Մենք ամերիկյան օգնության կարիքն ունենք իրավիճակը կարգավորելու համար», - հայտարարել է դեսպանը: Ամերիկյան The Hill թերթի տվյալով՝ Բաղդադը քանիցս Վաշինգտոնին խնդրել է մարտական ուղղաթիռներ մատակարարել, բայց դրա փոխարեն ստիպված է եղել գրոհային օդանավեր ձեռք բերել Ռուսաստանում:

«Մենք այլ ելք չունեինք», - հայտարարել է դիվանագետը՝ հավելելով, որ իրադրությունը Բաղդադի կառավարությանը ստիպում է օգնություն ընդունել ցանկացած երկրից, փոխանցում է  Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: