Ուկրաինական «եվրամայդանի» քաղաքականության նպատակներից մեկը ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումն է դեպի արեւելք։ Այդ մասին հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը։
«Ամենայն հավանականությամբ, դա նպատակներից մեկն է», - ասել է Լուկյանովը՝ հիշեցնելով, որ Արեւմուտքը միեւնույն ժամանակ քննադատում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ սահմանին մոտ զորավարժություններ անցկացնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչո՞ւ մենք չպետք է զորավարժություններ անցկացնենք, չստուգենք մեր զորամասերի անվտանգությունը, երբ Ուկրաինական իրադարձությունները (այն մտադրությամբ, ինչ հիմա, հավանաբար, գոյություն ունի Արեւուտքի շտաբներում), պետք է հանգեցնեն ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք առաջխաղացմանը», - ասել է Լուկյանովը։
Բացի այդ, այժմ խոսում են, որ Ուկրաինան մոտակա ժամանակներս ՆԱՏՕ չի կարող ընդունվել։ Իրականում դա բարդ կազմակերպական միջոցառում է եւ դրա համար կառավարման ուժերի ու մարմինների լուրջ վերակառուցում է անհրաժեշտ։
«Սակայն կարելի է բավարարվել փոքր գնով՝ ՆԱՏՕ-ի զորքերը մտցնել իբրեւ թե ռազմավարական օբյեկտների, օրինակ, ԱԷԿ- անվտանգության ապահովման նպատակով։ Եվ այդժամ, թե՞ տարածք, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի զորքերը։ Նման սցենարը նույնպես հնարավոր է», - ասել է Լուկյանովը։




























