Ֆրանսիական եւ գերմանական տանկաշինական Krauss-Maffei Wegmann (KMW) եւ Nexter Systems ընկերությունները հայտարարել են սպասվող միաձուլման մասին: Մտադրությունների համապատասխան հուշագիր է ստորագրվել հուլիսի 1-ին Փարիզում, հայտնել են երկու ընկերությունների ներկայացուցիչները: Kant համատեղ ձեռնարկությունը նախատեսում են ստեղծել մինչեւ 2015թ. վերջը:
KMW-ի եւ Nexter-ի միաձուլման շնորհիվ կստեղծվի տարեկան 2 մլրդ դոլար շրջանառությամբ եւ 6000 հոգանոց անձնակազմով կոնցեռն, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Reuters-ի՝ պաշտպանական բյուջեների կրճատումը Եվրոպայում ընկերություններին դրդում է միաձուլման՝ ամերիկյան խոշոր կոնցեռնների մրցակցությանը դիմակայելու համար:
KMW-ն, ի թիվս այլոց, արտադրում է նաեւ Leopard տանկեր: Մինչեւ վերջերս այն Nexter-ի հիմնական մրցակիցն էր:





























