Ռուսական կառավարությունը անցում կկատարի սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորմանը՝ հինգ տարվա հաշվետու ժամանակահատվածով, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով կառավարության բարձրաստիճան աղբյուրը:

Որոշակի տնտեսական ցուցանիշների հասնելու առաջին պլանը նախագահին կներկայացվի արդեն այս ամիս:

Կիսամյակը մեկ կառավարության նիստում դրա իրագործման հետ կապված հարցեր կքննարկվեն:

Ըստ թերթի աղբյուրի՝ ռուսական  տնտեսությունն ու բյուջեն կախված են նավթի եւ գազի գներից, ուստի անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերական ոլորտը, մեքենաշինությունը, աշխատաշուկան,  գիտական տեխնոլոգիաները: Այս կապակցությամբ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատվածի համար առաջադրանքներ դնել:

Պաշտոնյան նշել է, որ հուլիսի 1-ին Պուտինը «Ռազմավարական պլանավորման մասին» օրենք է ստորագրել, որի հայեցակարգը սահմանում է Ռուսաստանում ռազմավարական պլանավորման հիմքերը: