Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից կաշառք ստանալու եւ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամասի պետ Կ. Համբարձումյանը, դատապարտյալ Ա. Սարգսյանի օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ կատարել է կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելու փորձ եւ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: