Վենեսուելան ամբողջությամբ վերականգնում է  դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Պանամայի հետ, որոնք խզել էր միակողմանի կարգով: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի փոխնախագահ Խորխե Արեասին:

Վերջինիս խոսքով՝ «դիվանագիտական հարաբերությունների զարգացման նոր փուլը շատ ավելի արդյունավետ կլինի», քան Պանամայի նախորդ նախագահ Ռիկարդո Մարտինելիի օրոք էր:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշում էր կայացրել մարտի 5-ին: Պատճառը Ամերիկյան պետությունների կազմակերպության նիստում Վենեսուելայի իրավիճակը քննարկելու վերաբերյալ Պանամայի նախագահի առաջարկն էր եղել: