ԱՄՆ-ն աջակցում է Հոնկոնգում ավելի լայն ժողովրդավարական իրավունքների համար պայքարող ցույցերը, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք խրախուսում ենք ստեղծված ավանդույթը եւ հիմնական միջազգային օրենքները, այդ թվում՝ աշխարհում կամքի ազատ արտահայտումն ու խաղաղ ցույցերը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք կարծում ենք, որ ինքնավարության առավելագույն բարձր աստիճանով, բաց հասարակությունում օրենքով գերակայությունը Հոնկոնգի կայունության եւ բարգավաճման անքակտելի պայմանն է», - հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ինչպես արդեն նշվել էր, բրիտանական նախկին գաղութ, 1997թ.-ից Պեկինի պրոտեկտորատ վերադարձած Հոնկոնգում, հուլիսի 1-ից զանգվածային ցույցեր են տեղի ունենում ժողովրդավարական իրավունքների պաշտպանության համար։

Ցույցերի գլխավոր մասնակիցները ուսանողներ են, ովքեր պահանջում են անկլավի բնակչության լայն մասնակցություն 2017թ Հոնկոնգի նահանգապետի թեկնածության առաջադրմանը։