Կոտորածների պատմություններով հարուստ Թուրքիայի Սըվաս (Սեբաստիա-խմբ) քաղաքում 1993 թվականի հուլիսի 2-ին տեղի է ունեցել իսլամիստների բողոքի գործողություններ եւ հարձակումներ այդ ժամանակ քաղաքում ընթացող ալեւիների մշակութային մի նախաձեռնության դեմ, որի ժամանակ սպանվել է 37 մարդ։

Սըվասի կոտորածն սկսվել է 1993 թվականի հուլիսի 2-ին։ Ուրբաթօրյա նամազից դուրս եկած իսլամիստ-սադրիչները շարժվել են Սըվասի Մադըմաք հյուրանոց, որտեղ պատսպարվել են ալեւիների մշակութային նախաձեռնությանը մասնակցող հյուրերը, ովքեր հիմնականում գրական աշխարհի ներկայացուցիչներ էին։

Այդ պահին հյուրանոցում է գտնվել նաեւ թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինը, ով եւս ծանր վիրավովել էր հարձակումից։  Հարձակման ենթարկված մտավորականների զանգերին Անկարայից որեւէ օգուտ չտվեցին։  Իշխանությունների ոչ բավարար ուշադրության հետեւանքով սպանվեց 37 հոգի։

Սըվասի կոտորածի գործով մեղադրյալների նկատմամբ մի քանի անգամ դատավճիռներ են կայացվել, որոնք տարբեր պատճառաբանություններով չեղյալ են հայտարարվել վճռաբեկ դատարանի կողմից։