ԵԱՀԿ ԽՎ-ի Բաքվի հռչակագրում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն անհանգստացած է Անար Մամեդլիի ճակատագրով։

Վեհաժողովը խորին անհանգստությունն է հայտնում ադրբեջանական հասարակության եւ իրավապաշտպան Անար Մամադլիի դրությամբ, ում վերջերս ազատազրկման են դատապարտել ակնհայտ քաղաքական ենթատեքստով դատական գործի շրջանակներում, եւ վճռականորեն կոչ է անում ադրբեջանական պատկան մարմիններին Մամադլիի նկատմամբ արդարության վերականգնման ուղիներ գտնել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 2-ին, Բաքվի դատարանը ծանր հանցագործության մեղադրանքով Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։ Այդ նույն ՀԿ-ի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ կալանավորվել հենց դատարանի դահլիճում։ Այդ նույն ժամկետով 2 տարի պայմանական փորձաշրջանով դատապարտվել է Կամավորների միջազգային համագործակցության հասարակական միության ղեկավար Էլնուր Մամեդովը։