Երեւանի ՋԷԿ-ում տուրբինի վերանորոգումը կավարտվի հուլիսի 29-ին: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, վերանորոգումը կավարտվի հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի կայանը շարունակի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: «Կարծում ենք՝ աշխատանքները կիրականացվեն ըստ ժամանակացույցի»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլին կայացավ ԵրՋԷԿ-ի շոգեգազային նոր էներգաբլոկի բացումը՝ Alstom GT13E2 տուրբինով: «Alstom»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շահագործման ընթացքում տուրբինը պետք է 3 անգամ հիմնանորոգվի, ընդ որում, ամենաթանկն ու աշխատատարը հենց առաջինն է: