Հայաստան-Իրան էլեկտրամատակարարման 3-րդ գծի շինարարությունը կսկսվի առաջիկայում: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, հարցը նախարարության մշտական հսկողության ներքո է:
Իրանի հետ էներգետիկայի ոլորտի օրակարգային մյուս հարցն Արաքս գետի վրա երկու ՀԷԿ-երի շինարարությունն է (հայկական եւ իրանական կողմում): «Էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը բավական արդյունավետ է եւ շարունակում է զարգանալ»,- նշեց Զախարյանը:
Ներկայում Հայաստանի եւ Իրանի միջեւ գործում է էլեկտրամատակարարման երկու գծի, յուրաքանչյուրը՝ 220 կՎտ լարումով: 400 կՎտ լարումով եւ երկու շղթայով էլեկտրամատակարարման երրորդ գիծը կթեթեւացնի հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումն իրանական կողմին՝ Երեւանի ՋԷԿ-ին տրվող իրանական գազի դիմաց: ԷՄԳ-ի նախագծի շուրջ համաձայնագիրը կնքվել է դեռեւս 2004 թվականին, սակայն ավելի ուշ այն հետաձգվել է: ՀՀ էներգետիկայի նախարարությունը հայտարարում էր, որ շինարարության հետ կապված հարցերն արդեն լուծված են, եւ ձգձգման պատճառը միջոցների փոխանցման հետ կապված տեխնիկական հարցերն են:





























