Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 8-ին Ստամբուլում առանձին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահների, եւ Ուկրաինայի վարչապետի հետ:
Հունիսի 8-ին Պուտինի աշխատանքային օրը կսկսվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումով: Հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
Այս բոլոր հանդիպումները կայանալու են Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների հարցերով ֆորումի շրջանակներում, որը տեղի է ունենալու Ստամբուլում:



























