Առաջիկայում էներգետիկայի նախարարությունում հանդիպում կկայանա հողմային եւ արեւային էներգետիկայի մասնագետների հետ, հուլիսի 2-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝քանի որ վերջերս է նշանակվել, չի հասցրել խորությամբ ծանոթանալ ոլորտին եւ խնդիրներին:
«Այնուամենայնիվ պատրաստ եմ լսել մշակումների փորձ ունեցող մասնագետներին, հասկանալ՝ ինչ է նրանց անհրաժեշտ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: Վերականգնվող էներգիան եղել եւ մնում է առաջնային մեզ համար: Հետեւաբար մենք պետք է հասկանանք, թե ինչն է խանգարում դրա զարգացմանը», - ասել է նախարարը:
Նշենք, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում զարգանում է միայն փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Հողմային եւ արեւային էներգետիկ նախագծերը, պետության աջակցության եւ իրենց համար շահավետ սակագների բացակայությամբ առայժմ ի վիճակի չեն կայանների կառուցման միջոցներ ներգրավել:





























