Սիրիայում կառավարական զորքերի վերջնական հաղթանակը կապված է Իրաքում առկա իրավիճակի հետ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
Նրա խոսքով առկա իրավիճակում Սիրիայում երկու միտում է նկատվում. 1. ընտրությունները երկրում. արեւմուտքը ընտրությունների արդյունքների եւ գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակի դեմ փաստեր չունի, եւ 2. Իրադարձությունները Իրաքում։ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բացել է Սիրիայի եւ Իրաքի միջեւ սահմանը։ Դա վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ այնտեղ նշված կազմակերպությունը ոչ միայն կռվում է, այլ նաեւ նրան հաջողվել է ստեղծել Սադամ Հուսեյնի կառավարման տարիների բարձր պաշտոնյաներից եւ արաբական ցեղերի շեյխերից բաղկացած միություն», - նշեց Սաֆրաստյանը։
Արեւմուտքը պետք է վերաիմաստավորի իր քաղաքականությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում։ «Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, իհարկե, Արեւմուտքի ջանքերի արդյունքն էր։ Եվ հիմա, քանի որ առաջին հերթին, ԱՄՆ շահերին դեմ ուղղված սպառնալիքը շատ մեծ է, ապա նրանք պետք է թուլացնեն ահաբեկչական ուժերին ցուցաբերվող օգնությունը», - ընդգծեց է թուրքագետը։





























